Բարև . . . Կայքի ղեկին ես եմ` Մարիամ Գրիգորյանս, ով ամենևին վերջերս ավարտեց Երևանի պետական համալսարանը և այժմ փորձում է զարգանալ ու առաջ շարժվել ինքնուրույն: Նախ կցանկանայի ասել, որ կայքս նվիրում եմ արվեստին, գրականությանը, երաժշտությանը, պայծառ ու հեռատես անձանց, սակայն հիմնական շեշտը դնելու եմ անմիջապես հայկական արվեստի վրա, քանի որ ինչ էլ անեմ, ուր էլ փախչեմ, ես հայ եմ հոգով ու մտածելակերպով: Իսկական հայ: Անխառն: Արցախի արմատներով հայ: Կայքի կամ ինչպես շատերն այն անվանում են բլոգի թեմատիկ նյութերը լիենլու են կա'մ զուտ ներկայացուցչական, կա'մ վերաբերելու են ինձ հուզող հարցերին: Միևնույն ժամանակ կփորձեմ բոլոր այցելուներին տեղյակ պահել մշակութային գալիք նորությունների մասին, ապա լուսաբանել ու պատմել դրանց մասին: Այսպիսով, խնդրում եմ խիստ չդատել քսանամյա երիտասարդ մասնագետին, քանի որ բոլորս հետաքրքիր ենք մեր աճի, զարգացման մեջ: Շնորհակալություն Հայրիկիս, բախտիս և բոլոր այն մարդկանց, որ ինձ թև են տալիս:
|