Առագոն հայտնում է նաև, որ ստացված պատկերները տարբերվում են մանրամասների հստակությամբ, թեպետ գույները բացակայում են: Թվարկելով նորամուծության հնարավորությունները`Առագոն ֆրանսիական ղեկավարությանը խորհուրդ է տալիս արագորեն ձեռքբերել սարքի հեղինակային իրավունքները հայտնագործող Ժակ-Լուի Մանդե Դագեռից, որն իր “զավակին” անվանել էր դագեռոտիպ: Նորությունը իսկապես մեծ տպավորություն էր թողել հասարակության վրա: Թեպետ ֆրանսիական թերթերը դեռ 1835 թ. սկսած հակիրճ պատմում էին ֆոտոների ստացման մասին, սակայն բուն էությունն ու ստացման գործընթացի մանրամասները մնում էին գաղտնի: Լրագրողների անհանգստությունը վերածվեց հիացմունքի, երբ իրենք բացահայտեցին, որ հայտնագործողը ոչ պակաս հայտնի անձնավորություն է. Դագեռն արդեն տասնհինգ տարի Դիորամայի տնօրենն էր` մի վայր, որտեղ դիտողներին զվարճացնում էին տեսողական խաբկանքներով, լույսի հնարավորությունների խելամիտ կիրառմամբ: Նկարների ու պատկերների ստացման նոր եղանակների մասին տեղեկությունների բացակայությունը մի նոր ու միամիտ վարկած էր առաջ բերել, ըստ որի բնությունը ստիպում էր վերարտադրել իրեն բոլոր մանրամասներով առանց մարդկային ուղեղի ու ձեռքի միջամտության: Մինչ այդ միայն Դագեռը չէր, որ երազում էր ստանալ նման մի երևույթ: Դեռ ավելի վաղ ժամանակներում շատերն են փորձել պատկերել կամ անմահացնել լույսի խաղը, սակայն նշանավոր հաջողությունների չեն հասել: Դագեռը կարողացավ որպես հիմք ընդունել նախկինում արված անհաջող փորձերը, գումարեց քիմիայի ու ֆիզիկայի` մասնավորապես օպտիկայի հիմունքները, և իր երազանքը, վերջապես, ի կատար ածվեծ XIX դարի առաջին կեսին:
Զուտ տեխնիկական առումով ֆոտոնկարը երկարատև պրոցեսսի արդյունք է, որը սկիզբ է առել դեռևս XVIII դարում, երբ արծաթի աղերի զգայունությունը լույսի նկատմամբ բացահայտեցին գերմանացիներ Շուլցեն ու Շելեն, ինչպես նաև Ժնևի բնակիչներ Ժան Սենեբյեն և անգլիացի Ուիլյամ Լուիսը: Դրա մասին իմանալով` Թոմաս Ուեջվուդը ստացավ առարկաների վերատպությունը /отпечаток/` այդ թվում նաև բույսերի` դրանք պարզապես դնելով լուսազգայուն թղթի վրա: Մինչև Դագեռի հայտնագործության լուսաբանումը անգլիացի Թոմաս Յանգը 1803 թ., իսկ մի քանի տարի անց` 1822-ին` Սեմյուել Մորզեն, ստանում էին նեգատիպ վերատպություններ, որոնք շատ գունատ էին ու ոչ կայուն: Վերատպության /отпечаток/ ամրացման համար 1820-ական թվականներից աշխատել է Նիսեֆոր Նյեպսը: Անվանի ընտանիքի զավակը Շալոն-սյուր-Սոնից ստանում է պարզունակ նեգատիվներ, ապա ցանկանում է հասնել դրան ոչ միայն լուսազգայուն թղթի, այլև կամերա-օբսկուրայի միջոցով: Ստուգելով բազմաթիվ քիմիական միացությունների լուսազգայունությունը` Նյեպսը 1820-ականների սկզբին կանգ է առնում ասֆալտի տարատեսակի վրա, որն անվանում են բիտում: Խառնելով այն ածխային փոշու հետ ու ավելացնելով լավանդի յուղ` Նյեպսը այն ուղիղ ու հավասար շերտով քսում է մետաղյա մակերեսի վրա: 1824 թվականին նա սովորում է արտատպել Գռայի իր կալվածքի բնաշխարհը` սեփական պատուհանից երևացող, իսկ այս եղանակն անվանում է “հելիոգրաֆիկ”, այսինքն` գիր արևի միջնորդությամբ: Հենց այս ժամանակ էլ Դագեռն իր փնտրտուքներով գալիս ու եզրահանգում է նման տեխնիկայի: Հայտնագործողները, ծանոթանալով իրար հետ, սկսում են միահյուսել ջանքերը` իրենց ընկերությունը պահելով մինչև Նյեպսի մահը, այսինքն` 1833 թվականը, երբ Դագեռը ստիպված էր շարունակել ուսումնասիրությունները միայնակ: Դագեռն ի տարբերություն Նյեպսի` ցանկանում էր ոչ թե կրկնապատկել պատկերներն, այլ դարձնել դրանք ավելի հստակ ու կոնկրետ: 1837 թ. նա վերջապես կարողանում է հասնել նպատակին. պղնձե սալիկը, որը ծածկված էր հուդդայական բիտումով, պահվեց կամերա-օբսկուրայի մեջ, ապա մշակվեց սնդիկի գոլորշիով: Արդյունքում ստացվում է բավականին ընթեռնելի, հստակ, բազմաթիվ մանրամասներ պատկերող նկար կամ վերատպություն: Առագոյի հայտարարությանը դեմ դուրս եկավ Հենրի Ֆոկս Տոլբոտը, ով 1839 թ. հունվարի 31-ին Անգլիայում Թագավորական հասարակությանը ներկայացրեց նկարներ ստանալու իր եղանակը թղթի վրա: Այս գրականագետն ու գիտնականը սկսել էր իր փորձերը լուսանկարչության մեջ վերոնշյալից հինգ տարի առաջ, իսկ մեկ տարի հետո արդեն ունեցել էր այսպես կոչված “լուսածին նկարներ”, այն է` առարկաների նեգատիվ արտատպումները լուսազգայուն թղթի վրա, որը ծածկվում էր արծաթով: Ավելի ուշ Տոլբոտը սկսում է կիրառել ոչ մեծ կամերա-օբսկուրաներ, որով նա կրկին ստանում էր նեգատիվ պատկերներ: Փարիզյան հայտարարությունները դրդում են Տոլբոտին զբաղվել այս գործով ավելի լարված, որպեսզի հետ չմնալ նորամուծություններից` միևնույն ժամանակ իր բացահայտումների մասին տեղեկացնելով լայն հասարակությանը: Նա հայտարարում է, որ Դագեռի նման օգտագործում էր ֆոտոսենսիբիլիզատոռներ կամ լուսազգայուն նյութեր, արծաթի աղեր, սակայն ի տարբերություն նույն Դագեռի` իր մոտ անմիջապես ստացվում էին ոչ թե նեգատիվ, այլ պոզիտիվ պատկերներ: Այնուամենայնիվ Տոլբոտի լուսանկարները հեռու էին անգամ վաղ դագեռոտիպներից, եթե համեմատում ենք նկարի հստակությունն ու որակը: Դագեռի հայտնագործության լուրի տարածումից հետո, բնական է, ի հայտ են գալիս մի շարք անձնավորություններ, ովքեր ցանկանում են ուշադրություն գրավել նաև իրենց նեգատիվների ու լուսանկարների վրա, սակայն դրանք այնքան լուրջ չեն եղել, որ Ակադեմիան կարևորություն տա, ինչպես նաև այսօր մենք չենք կարող ուսումնասիրել դրանց որպիսությունը, քանի որ նեգատիվ այդ պատկերները ժամանակի ընթացքում ոչնչացել են իրենց հիմքերի վրայից: Նրանց շարքից կարելի է առանձնացնել նույն 1839թ. ի հայտ եկած երկու հայտնագործողների անուններ` մեկը` Ջոն Գերշելը, մյուսը` Իպպոլիտ Բայարը: Նրանց միավորում էր կազմակերպվածությունը: Երկուսն էլ շատ կարճ ժամանակում կարողացան զարգացնել ինքնատիպ ու կայուն ֆոտոտպումներ թղթերի վրա: Նրանցից առաջինը ֆիզիկոս էր ու մոտ էր Տոլբոտին: 1839թ. մարտի 14-ին Գերշելը զեկուցում է Թագավորական հասարակությանն իր դերի մասին լուսանկարչության մեջ. Տոլբոտի փորձերից մեկի ժամանակ Գերշելը հասկանում է, որ հարկավոր է կիրառել առավել զգայուն հիմնանյութեր, այն է` նատրիումի սուլֆիտ` ստացված պատկերները վերջնականապես ամրապնդելու նպատակով: Այս մեթոդը սկսում են կիրառել Տոլբոտը, ապա նաև Դագեռը: Երկրորդ հայտնագործողը` Իպպոլիտ Բայարը, Առագոյի հայտարարությունից հետո որոշում է ինքնուրույն ստանալ լուսապատկեր և “ինչ-որ երկու ամիս անց” ստանում է պոզիտիվներ: Նա հատկապես ուշադրություն է սևեռում մահացած անձանց վրա` լուսանկարելով իրենց: Հաջողությունն ուղղակի անասելի էր, հատկապես երբ հաշվի էին նստում ինքնուս և սիրողական մակարդակով լուսանկարչությամբ զբաղվող մարդու հետ, ով քիմիայի ու օպտիկայի անգամ հիմքերին չէր տիրապետում: Այնուամենայնիվ դագեռոտիպները հետևում էին թողնում բոլոր մնացած պատկերները: Հենց ինքը` Դագեռը, մեծ հարված է ունենում. այրվում է նրա Դիոռաման: Առագոն հասնում է նրան, որ Դագեռի հեղինակային իրավունքներն ու գաղտնիքները հանձնելուն պես վերջինիս ցմահ թոշակ ու ապրուստ է ապահովում երկրի ղեկավարությունը: Սրանից անմիջապես մի քանի օր անց օպտիկական բոլոր տաղավարները հեղեղված էին հետաքրքրասեր մարդկանցով, ովքեր ցանկանում էին ձեռքբերել գոնե մի փոքր պատկերներ: Ամենավատ արտատպումները աննկարագրելի ուրախությամբ էին գնվում և ընդունվում էին որպես մի իսկակակն կախարդական առարկա: Շատ շուտով Դագեռի հայտնագործությունը քայլ է գցում նաև օվկիանոսի մյուս ափ` դեպի պրովինցիաներ: Հենց ԱՄՆ-ում այս հրաշագործությունն ընդունում են գրկաբաց ու մեծ հիացմունքով: Արդեն 1839 թ. հոկտեմբերին Բրոդվեյի տաղավարներից մեկում ցուցադրվում է առաջին ամերիկյան դագեռոտիպը: Ի՞ՆՉ ԵՂԱՆ ՄՆԱՑԱԾ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ Դագեռոտիպների աննախադեպ հաջողությունը ստվերում թողեցին մնացյալ մրակիցներին: Տալբոտի համար 1839 թվականը ապարդյուն էր. վատ եղանակի և հետևաբար լուսավորության պատճառով նա այլևս չէր զբաղվում փորձերով: Միայն աշնան մոտ եկավ շռնդալից հաջողությունը. նա սկզբից ստանում էր նեգատիվներ կամերա-օբսկուրայի միջոցով, ապա տպում պոզիտիվ պատկերներ` այսպիսով բացելով “լուսահետքերի” բազմաքանակ տպումը: Ինչ վերաբերում է Բայերին, ապա կառավարությունը նրան չէր առանձնացնում` անգամ այն պարագայում, որ Ակադեմիան գովերգում էր վերջինիս ջանքերը: Հուսալքված լինելով` Բայերը ստեղծում է “Ինքնասպանի ինքնանկարը”: Այսպիսով տեսնում ենք, որ լուսանկարի պատմությունը սկսել է բավական հետաքրքիր` կրելով արկածային բնույթ, և հենց մրցակցությունն է նպաստել, որ յուրաքանչյուր տարի կատարելագործվում էին նախկինի ձեռքբերումները: Լուսանկարչական արհեստը դառնում է արվեստ` տենդի նման տարածվելով երկրից երկիր` գրավելով տարբեր մշակույթների ուշադրությունը… |