Մի հարկի տակ - 24 February 2011 - HayArt
Main » 2011 » February » 24 » Մի հարկի տակ
18:32
Մի հարկի տակ
Հայկուհին մասնագիտությամբ ճարտարապետ է, սակայն վերջին տասը տարվա ընթացքում նա զբաղվում է միայն տիկնիկներ պատրաստելով: Իր ամբողջ տունը լի է այս անշունչ կերպարներով, սակայն որոնք չափազանց խոսուն են ու կենդանի: Նրանք ստեղծված են մեծագույն սիրով, ունեն անուններ, բնավորության գծեր, մի խոսքով` իսկական կերպարներ են: Հայկուհին ամեն օր խոսում է իրենց հետ, մաքրում, լվանում, վերադասավորում տարբեր սենյակներում, և վստահաբար կարելի է ասել, որ նա ունի մեծ ու ներդաշնակ ընտանիք:
Տիկնիկները ստեղծվում են առանց նախնական էսքիզի` տարերայնորեն: Հաճախ դրդապատճառ կարող են հանդիսանալ Հայկուհուն հանդիպած հետաքրքիր մարդիկ, դերասաններ, հարևանները, ընկերները և այլն: Պատահական չէ, որ տիկնիկներից մի քանիսը անմիջապես հիշեցնում են Սոֆի Լորենին, Թինա Թյորներին և այլ հայտնի կանանց. իրենց պես էմոցիոնալ են, սեթևեթող, վստահ, գեղեցիկ...
Տիկնիկներ կան, որոնք մի ընտանիքից են, օրինակ` մայրիկը երեխաների հետ, երիտասարդ աղջիկը` իրեն ուղեկցող տղայի հետ, աֆրոամերիկացի հաստլիկ կանայք` իրենց հատուկ հաստ շրթունքներով, խոշոր դիմագծերով, գանգուր մազերով և այլն: Վերջերս էլ Հայկուհին ստեղծեց մի քանի տիկնիկներ, որոնք երևակայական, կախարդական աշխարհի հերոսներ են` ձյունաճերմակ ու արծաթափայլ հագուստով, ոսկեգույն երկար ծամերով, առեղծվածային հայացքով:
Տիկնիկների հանդերձանքը նույնպես պատահական չէ. նա հավաքում է հագուստի լավագույն խանութներից մի շարք զգեստներ, շապիկներ, կոշիկներ, պայուսակներ, գնում կտորներ և արարում: Հայկուհին սիրում է նաև ստանալ նվերներ, որոնք կարող են հետագայում կիրառվել տիկնիկների կերպարներն ամբողջացնելու համար:
Հայկուհին յուրահատուկ անձնավորություն է: Նրա հետ կարելի է զրուցել ժամերով, կիսվել, քննարկել, քանի որ ստեղծագործող անձիք նույնքան խորաթափանց հոգի ունեն, որքան էլ տաղանդ: Նա չի ցանկանում հեռանալ իր ստեղծած փոքր աշխարհից, այդ իսկ պատճառով հիմնականում մերժում է ցուցահանդես կազմակերպելու առաջարկները, սակայն իր տան դռները բաց են տիկնիկների հետ ծանոթանալ ցանկացողների համար:
Category: Arts | Views: 252 | Added by: Arvestaban | Rating: 0.0/0
Total comments: 2
0  
2 Arvestaban   (03.03.2011 19:10)
Այո, այո, անպայման:

0  
1 Milena   (02.03.2011 20:57)
Mariam jan, isk vortexe na aprum, ev karoxem es el aycelel nran?

Name *:
Email:
Code *: